Բակո Սահակյանը ստացել է 47 հազար 85 ձայն կամ ձայների 66,7 տոկոսը

Բակո Սահակյանը ստացել է 47 հազար 85 ձայն կամ  ձայների 66,7 տոկոսը
Բակո Սահակյանը ստացել է 47 հազար 85 ձայն կամ ձայների 66,7 տոկոսը

Լեռնային Ղարաբաղի ընտրությունններում մեծ առավելությամբ հաղթանակ տարավ գործող նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ստացել է ամփոփիչ արձանագրությունները բոլոր 273 ընտրատեղամասերից: Նախնական տվյալներով, Բակո Սահակյանը ստացել է 47 հազար 85 ձայն կամ ձայների 66,7 տոկոսը:

ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը ստացել է 22 հազար 966 ձայն կամ 32,5 տոկոսը:

Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը ստացել է 594 ձայն կամ ձայների 0,8 տոկոսը:

© Medialab.am