Մոտ ժամանակում կշահագործվի Ստեփանակերտի օդանավակայանը․ Դավիթ Բաբայան․ Factor.am

Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ՌԻԱ Նովոստիի  հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ շուտով Ստեփանակերտի օդանավակայնը կշահագործվի, սակայն կոնկրետ ժանկետներ չի նշել։ «Դժվար է ասել՝ երբ կշահագործվի օդանավակայանը․․․ Այսպես ասած, շատ մոտ ժամանակում»,- ասել է Բաբայանը։ Հավելենք՝ Ստեփանակերտում օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին։

Հիմնականում չվերթները եղել են դեպի Երևան և Բաքու։ Ղարաբաղյան հակամարտության տարիներին ու 90-ականների սկզբին օդանավակայանը ծառայել է ռազմական նպատակների համար։ Այնուհետև այն չի շահագործվել։ Վերակառուցումից հետո օդանավակայանը տեխնիկապես պատրաստ է եղել շահագործման համար դեռևս 2012 թվականին, սակայն Բաքուն նախազգուշացրել է, որ Ստեփանակերտ թռիչքները կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում ու չի բացառել, որ օդանավերին կստիպի վայրէջք կատարել։  Կանոնավոր չվերթներ չեն եղել։

© factor.am