Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում հայ սպային հայրենիք վերադարձնելու համար

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին հայրենիք վերադարձնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տոնոյանն ասաց օգոստոսի 28-ին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում:

«Վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ-ն, և՛ Միջազգային Կարմիր խաչը, ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք չեն խնայում, որպեսզի զինծառայողը վերադարձվի»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց, որ այժմ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կպարզվի, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: