Արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով պայմանավորված՝ սառնամանիքներն էականորեն կմեղմվեն. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օթերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է.

«Պայմանավորված արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով` առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն։ Այսօր գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով։
Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա ձյուն»։