ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցել է «Արտակարգ օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին» ծրագրի մասնակից կամավորներին նվիրված միջոցառմանը

Մարտի 11-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցեց ՀԲԸՄ կողմից իրականացվող «Արտակարգ օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին» ծրագրի մասնակից կամավորներին նվիրված միջոցառմանը։ Ծրագիրը սննդամթերքի և հիգիենայի պարագաների 1000 փաթեթ է տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը:

Միջոցառման ընթացքում դեսպանը շնորհակալություն հայտնեց կամավորներին `իրենց աշխատանքի և նախագծում ներգրավվածության համար, ինչպես նաև ՀԲԸՄ-ին տեղահանվածներին օգնելու գործում մեծ աշխատանք կատարելու համար: