Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն որոշել Է ՌԴ-ին հեռացնել կազմակերպությունից

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ռուսաստանի Դաշնությանը հեռացրել է միջազգային այս կազմակերպությունից։ Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, որի ղեկավարը հանդիսանում է Իտալիան, որոշում է ընդունել ՌԴ-ին հեռացնել իր կազմից` կազմակերպության 8-րդ հոդվածին համապատասխան»,- ասել է Իտալիայի ԱԳ նախարարը։