«Հայկական ավիաուղիներ»-ը գործարկել է Երևան – Բաթում – Երևան երթուղով չվերթերը

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը օգոստոսի 11-ից մեկնարկել է Երևան – Բաթում – Երևան երթուղով չվերթերը:

Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ: