Մինչև ամսվա վերջ ցրտեր չեն լինի, ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջ ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։ Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր»։