Ի՞նչ է նշանակում հրաժարվել արտահերթ ընտրություններից․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արտախորհրդարանական ընդդիմության հայտարարություններին, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չէ․

«Ի՞նչ է նշանակում հրաժարվել արտահերթ ընտրություններից

1․ չվստահել, որ իշխանությունները ունակ են ազատ և արդար ընտրություններ կազմակերպել, թեպետ նախկինում հենց նրանք են դա կազմակերպել․ եթե հարցը Ընտրական օրենսգիրքն է, կարելի է հասնել կոնսենսուսի ու հավելյալ երաշխիքների, մանավանդ որ հանձնաժողովները բազմակուսակցական են, վստահված անձանց ինստիտուտն էլ վրադիր։ Այդ դեպքում՝ վարչական ռեսո՞ւրս։ Սա էլ լուծվող հարց է։

2․ չես վստահում ժողովրդի ընտրությանը, որովհետև քեզ չի ընտրելու ու որովհետև ժողովուրդը “ժեխ” է։ Այդ դեպքում պետք է պարզ ասել, որ խնդիր ունես ժողովրդի ընտրության հետ, չես ճանաչում Սահմանադրության պահանջը (իշխանությունը պատկանում է ժողովրդին է և նա դա իրականացնում է ընտրությունների, հանրաքվեների միջոցով) և գտնում ես, որ իշխանությունը պետք է ձևավորեն “էլիտարները”, ինչպես անցած տասնամյակներում։Այդ դեպքում շարժումն ինչո՞ւ ես ուզում կոչել “ժողովրդական”․․․Կա՞ այլ բացատրություն»։