Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծն առաջիկայում կդրվի հանրային քննարկման

Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծն առաջիկայում կդրվի հանրային քննարկման
Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծն առաջիկայում կդրվի հանրային քննարկման

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը գրեթե պատրաստ է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Առաջին միջազգային եզրակացությունները ստացել ենք և նախագիծը վերանայել ենք: Հավանաբար, այս շաբաթվա վերջին կամ մյուս շաբաթվա սկզբին նախագիծը կդրվի հանրային քննարկման և նոր վերջնական միջազգային փորձաքննության կուղարկվի:

Միջազգային կառույցների հետ կա համագործակցություն` կադրերի վերապատրաստման և դասընթացների անցկացման հարցում: Սա ևս հակակոռուպցիոն ռազմավարության անբաժան մասն է և կարևոր քայլ՝ կոռուպցիայի դեմ պայքարում»,- ընդգծեց Բադասյանը: