Շարմազանով. Եգիպտոսի դեպքերը Հայաստանի համար նախադեպ չեն կարող հանդիսանալ

Շարմազանով. Եգիպտոսի դեպքերը Հայաստանի համար նախադեպ չեն կարող հանդիսանալ
Շարմազանով. Եգիպտոսի դեպքերը Հայաստանի համար նախադեպ չեն կարող հանդիսանալ

Մինչ Եգիպտոսում արդեն գրեթե մեկ շաբաթ է շարունակվում են արյունալի բախումներով հակակառավարական ցույցերը` բազմաթիվ զոհերով եւ վիրավորներով, ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարել է, թե այդ դեպքերը Հայաստանի համար չեն կարող նախադեպ հանդիսանալ:
«Հայաստանում կա դժգոհություն, բայց չկա նախապայման սոցիալական բունտի համար: Հայաստանի իշխանությունները վճռական են իրականացնել բարեփոխումներ հետճգնաժամյա հետևանքների բարելավման համար»,- լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, որ իշխանությունների վճռականությունը բարեփոխումների առումով արտահայտվում է լրագրողների հետ բաց աշխատանքով, կոռուպցիայի դեմ պայքարով:

«Այս պահին իշխանությունները բավականաչափ բաց են աշխատում: Նակինում երբեք իշխանությունները այսքան բաց չեն եղել: Եթե որոշ մարդկանց անհրաժեշտ են ուժեղ ցնցումներ, մեզ անհրաժեշտ է ուժեղ Հայաստան»,-նշել է Շարմազանովը:

© Medialab.am