Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն), Սպիտակ-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում)։

Լոռու, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում , Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Հրազդանի, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Դիլիջան, Ջերմուկ, Քաջարան և Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն:

Գորիս քաղաքում և «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։