Դատարանը նախարար Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Արա Մինասյանից։ Այս մասին տեղեկացնում է «Հետքը»։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, երեկ բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի, Միքայել Մինասյանի հոր հարցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Առողջապահության նախարարության:
Նշենք, որ Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրում կատարված ենթադրյալ չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Բժշկական կենտրոնում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով՝ ուղիղ եթերը վերնագրելով «տուշոնկեքի մասին», որից հետո Արա Մինասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան` պահանջելով, որպեսզի հերքվի Արսեն Թորոսյանի կողմից հրապարակայնորեն արված արտահայտությունները:
Վճռով դատավորը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին և Առողջապահության նախարարությանը հրապարակային արված արտահայտությունները հերքել հետևյալ կերպ. Վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում Արսեն Թորոսյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ եթերով հանդես գալ բանավոր խոսքով`տեսանյութը վերագրելով «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ»»,-տեղեկացնում է «Հետքը»:
Ավելին` սկզբնաղբյուրում։