Սիսիան-Գորիս ավտոճանապարհի` Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը փակ է երթևեկության համար

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սիսիան-Գորիս ավտոճանապարհի` Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը փակ է երթևեկության համար։

Հարգելի’ վարորդներ, խնդրում ենք զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթևեկելուց։

Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։