Հայաստանում գազի հնարավոր թանկացման վերաբերյալ Կենտրոնական բանկն ունի հաշվարկներ, սակայն չի կարող կանխարգելիչ միջամտություն իրականացնել, քանի դեռ գնաճի վրա դրա ազդեցությունը չի դրսևորվել։ Այս մասին 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը գազի գնի հնարավոր բարձրացումը կանխելու գործիքակազմ չունի։
«Եթե հանկարծ տեղի ունենա գազի թանկացում, որի արդյունքում մենք կտեսնենք ազդեցությունը, այսինքն՝ սահմանին թանկացավ, վերջնական սպառողի վրա ինչ եղավ, սուբսիդիան ինչ եղավ, տնտեսության մյուս ճյուղերի վրա ինչ եղավ, այդ ամենը մեզ թույլ կտա որոշելու տոկոսադրույքի այն մակարդակը, որը մեր գնաճը չի թողնի, որ բարձր լինի թիրախից»,- ասել է Գալստյանը։
ԿԲ նախագահն ընդգծել է, որ տոկոսադրույքի վերաբերյալ որոշումները կախված կլինեն գազի հնարավոր թանկացման՝ սպառողների և տնտեսության վրա ունեցած փաստացի ազդեցությունից։



















