Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը ազատվել է պաշտոնից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վիգեն Ավետիսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից», -ասվում է որոշման մեջ։