Խորհրդարանական դիվանագիտությունը նոր ձեռքբերումներ ունի․ Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Խորհրդարանական դիվանագիտությունը նոր ձեռքբերումներ ունի․

Հունիսի 5-ին ԵԽԽՎ Իրավաբանական և մարդու իրավունքների հանձնաժողովը «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող է ընտրել ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

Միաժամանակ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող է ընտրվել ԱԺ պատգամավոր, ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնեմ, որ մայիսի 17-ին էլ ԵԽԽՎ Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիա հարցերով հանձաժողովը «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» թեմայով զեկուցող էր ընտրել ՀՀ Աժ պատգամավոր, ԻՔ խմբակցության անդամ Սոս Ավետիսյանին»։