Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին ուղերձով դիմել է ժողովրդին՝ Իրանի և ԱՄՆ նախագահների միջև Իսլամաբադի հուշագրի ստորագրման կապակցությամբ։
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, երկրի ղեկավարը հայտնել է, որ պաշտոնական թույլտվություն է տվել փաստաթղթի ստորագրմանը՝ հաշվի առնելով այն պարտավորությունները, որոնք Իրանի նախագահը ստանձնել է որպես Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ։
Խամենեին ընդգծել է, որ գործադիր իշխանությունն ու Անվտանգության խորհրդի անդամները ստանձնել են ամբողջական անձնական պատասխանատվություն՝ Իրանի ժողովրդի իրավունքների և «դիմադրության ճակատի» շահերի պաշտպանության համար։ Միաժամանակ նա նշել է, որ սկզբում այս հարցի վերաբերյալ «այլ կարծիք» է ունեցել՝ հավելելով, որ ԱՄՆ վարչակազմը այս քայլին գնացել է «անհուսությունից»՝ սպառելով ճնշման այլ լծակները։
Այաթոլլա Խամենեին նաև հայտարարել է, որ Թեհրանը ուշադիր հետևելու է, թե Վաշինգտոնը որքանով է անշեղորեն կատարում դեէսկալացիայի վերաբերյալ արձանագրված բոլոր պայմանները։ Նրա խոսքով՝ Իրանի ղեկավարությունը զիջումների չի գնա, եթե ամերիկյան կողմը փորձի չափազանցված պահանջներ առաջ քաշել, իսկ ապագայում նախատեսվող ուղիղ բանակցությունները չեն նշանակում, որ իրանական կողմը ընդունում է ընդդիմախոսների դիրքորոշումը։



















