Երևանը ստացել է Բաքվի նոր առաջարկները. ԱԳՆ խոսնակ

Պաշտոնական Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ  իր առաջարկների հերթական փաթեթը։ 

Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ հերթական առաջարկները։