Մեզ մոտ մարդկային հարաբերությունների, տարրական հարգանքի ու վստահության ճգնաժամ է․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաղաքական ճգնաժամ չկա։ Աշխարհի բազմաթիվ երկրների խորհրդարաններում էլ են տեղի ունեցել նման զզվելի երևույթներ։ Մեզ մոտ մարդկային հարաբերությունների, տարրական հարգանքի ու վստահության ճգնաժամ է։ Մեզ մոտ ատելության ու չարության մթնոլորտ է, միմյանց նկատմամբ թշնամության զգացողություն, իրար միս ուտելու մոլեռանդ մտայնություն։

Իսկ այսպես պետություն չեն կառուցում, անգամ եթե շատ ուզենան, չեն կարող կառուցել։ Այսպես միայն քանդում են, դարձնում ավերակ․․․ես մեր ժողովրդին իմաստնություն, խոհեմություն ու զգոնություն եմ ցանկանում․․․»։