Կենտրոնի ոստիկանները բացահայտեցին դիվանագիտական ներկայացուցչությանը պատկանող «Մերսեդեսից» կատարված գողությունը. Տեսանյութ

Հեղինակ MediaLab

Փետրվարի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Թումանյան փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Վարորդից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտման միջոցառումներն ընդամենը ժամեր տևեցին։ Շուտով հայտնի դարձավ կասկածվողի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Երևանի բնակիչ, 22-ամյա երիտասարդը լուսադեմին Հյուսիսային պողոտայում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև դեսպանի մեքենայից գողացված հայելիները։ Դեպքի հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: