ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 22 բելառուս պաշտոնյայի ու ուժայինների նկատմամբ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 22 բելառուս պաշտոնյայի ու զինվորականների նկատմամբ, որոնք ԵՄ կարծիքով, նպաստում են իրենց երկրի մասնակցությանը Ուկրաինայում ՌԴ ռազմական օպերացիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, համապատասխան նորմատիվ ակտերը չորեքշաբթի հրապարակվել են ԵՄ պաշտոնական ամսագրում:

Փաստաթղթում նշվում է՝ ելնելով իրավիճակի լրջությունից ու այն փաստից, որ Բելառուսը մասնակցում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը՝ թույլ տալով իր տարածքից ռազմական ագրեսիա, ԵՄ խորհուրդը կարծում է, որ սահմանափակումների ցուցակում առկա ֆիզիկական ու իրավաբանական անձանց թվին պետք է ավելացվի 22 անձ:

Պատժամիջոցների ցուցակում հիմնականում ընդգրկված են Բելառուսի ՊՆ և ԶՈՒ աշխատակիցներ: