Կանանց ներգրավվածությունը հայկական տեխնոլոգիական ընկերություններում գերազանցում է 40%֊ը. Հակոբ Արշակյան

Կանանց ներգրավվածությունը հայկական տեխնոլոգիական ընկերություններում գերազանցում է 40%֊ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Հայաստանում տնտեսության զարգացման և քաղաքակրթական առաջընթացի կարևոր նախապայմաններից է կանանց ակտիվ ներգրավվածությունը հասարակական, քաղաքական կյանքի և տնտեսության բոլոր ասպարեզներում։

Ուրախ եմ, որ Հայաստանում անց է կացվելու «Կանայք տեխնոլոգիական ոլորտում կոնֆերանսը», որի ընթացքում հանդես կգամ ողջույնի խոսքով»։