Եթե տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն չկա, կապ հաստատեք ԱԳՆ-ի հետ

Բոլոր այն երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ԱԳՆ հետ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը։

ԱԳ նախարարության կոնտակտային տվյալներն են՝
☎️Թեժ գիծ` +374 (60) 620 111
Viber և Whatsapp՝ +374 (055) 620 111։

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: