Ոստիկաններն ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավանում հրավառություն է։

Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի Հովհաննիսյան թաղամասում հայտնաբերեց 40-ամյա մի տղամարդու, որը հրավառություն էր կատարել։
Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Նույն օրը, ժամը 1․10-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները մայրաքաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերեցին 22-ամյա մի աղջկա, որը հրավառություն էր կազմակերպել։
Նրա նկատմամբ նույնպես կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։