Ծառերի բուժում նորագույն, շարժական տեխնիկայով

Վաղ առավոտյան «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Թումանյան, Նալբանդյան փողոցներում, Սայաթ-Նովա պողոտայում կատարել է թեղի տեսակի ծառերի բուժման աշխատանքներ:

Դրանք իրականացվել են նորագույն, շարժական տեխնիկայով, ինչն ապահովում է բուժման արդյունավետությունը, նվազեցնում դեղի կորուստը:

Երևանի քաղաքապետարանը երբևէ նման տեխնիկա չի ունեցել։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

https://www.facebook.com/YerevanCityHall/videos/608792363069276/