Մխիթարյան Միաբանության վարդապետ Հայր Արիստակեսի օրհնությանն արժանանալը պարտավորեցնող է. Աննա Հակոբյան

Մխիթարյան Միաբանության վարդապետ Հայր Արիստակեսը ժամանել է Հայաստան: Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Մխիթարյան Միաբանության վարդապետ Հայր Արիստակեսն է, 97 տարեկան է, եւ Սբ.Ղազար կղզուց ժամանել է Հայաստան։ Հայր Սուրբի օրհնությանը, քաջալերանքի խոսքերին, գնահատականներին եւ սիրուն արժանանալը պարտավորեցնող է»,- գրել է տիկին Հակոբյանը։