Արդարադատության նախարարը բռնության մասին

Արդարադատության նախարարը բռնության մասին
Արդարադատության նախարարը բռնության մասին

Ցանկացած բռնություն և լրագրողի աշխատանքի խոչընդոտում դատապարտելի է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարդատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն` անդրադառնալով օրերս Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ կիրառված բռնությանը: Հիշեցնենք, որ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտվել էր Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Պապայանի կողմից:

«Պիտի պարզել, պարզել և մինչև վերջ հասնել: Ես տեղյակ եմ այնքանով, որքանով մամուլն այդ հարցին անդրադարձել է, քանի որ երեկ աշխատանքային օր չէր: Ես պատժող չեմ, եթե պատժվի, հստակ ընթացակարգեր կան, և կպատժվի: Ես չեմ ուզում ասել էսպես լրագրողների հանրությունով շրջապատված, որ որոշ դեպքերում լրագրողներն են փորձում, մենք լրագրողական էթիկայի կանոններ ունենք, որոշ դեպքերում զսպվածության խնդիր ունենք, իսկ որոշ դեպքերում էլ ունենք նաև հանրային ծառայողների` այս ամենի նկատմամբ ոչ հստակ պատկերացում»,- ասաց Հրայր Թովմասյանը, ով, հիշեցնենք, նաև Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ