Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ-ն ազատվել է աշխատանքից

Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ Արևիկ Մկրտչյանը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:

Արևիկ Մկրտչյանը վերջերս էր ստանձնել Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը և սկսել էր մեծ փոփոխություններ իրականացնել այգում: Մինչ այդ նա Կենդաբանական այգու միջազգային կապերի մասնագետն էր: