Արձակուրդում եմ, չեմ կարող գալ

2025 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է N 701-Ա որոշումը, որով իրեն տրամադրել է 4 աշխատանքային օր արձակուրդ՝ օգոստոսի 12-15-ը։ Որոշման իրավական հիմքը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասն է, ըստ որի՝ վարչապետի արձակուրդը տրամադրում է հենց վարչապետը։

Օգոստոսի 13-ին վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանի Հանրապետությունում նախատեսված ԵԱՏՄ երկրների Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։

Այդպես, վարչապետը ինքն իրեն արձակուրդ տրամադրեց, իսկ այդ նույն արձակուրդն էլ դարձավ պաշտոնական պատճառը՝ բաց թողնելու ԵԱՏՄ միջկառավարական նիստը։