Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ ենթադրյալ խուլիգանության համար։ Այս հոդվածով սահմանվում է, որ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Factor.am-ի հետ զրույցում Բագրատ Եսայանը նշեց, որ մեղադրանքը ոչ միայն չի ընդունում, այլև համարում է քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։