Դիմակ կրելը պարտադրվում է նախ եւ առաջ Ձեր եւ Ձեր հարազատների առողջության համար. Գայանե Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Սիրելի քաղաքացիներ,

Դիմակ կրելը պարտադրվում է նախ եւ առաջ Ձեր եւ Ձեր հարազատների առողջության համար։

📌 Բաց տարածքներում պարտադիր է դիմակի ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԹԵ ԿՐԵԼԸ, փակ տարածքնելում` ՊԱՐՏԱԴԻՐ Է կրելը։

Տուգանքները միայն կանխարգելելու եւ ոչ թե պատժելու խնդիր են լուծում, հենց այս տրամաբանությունից ելնելով ԱԺ-ն այսօր երկու ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով 100.000-250.000 դրամ նախկին տուգանքները նվազեցվում են 10.000 դրամ, որը նաեւ կունենա ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ։

📌 Նրանք ովքեր նախորդ ամիսներին տուգանվել են 100-250 հազար դրամ, այդ տուգանքները եւս կնվազեցվեն` կվճարեք 10 հազար դրամ։

📌Իսկ տուգանքները արդեն իսկ վճարած քաղաքացիներին պետությունը կվերադարձնի համապատասխան գումարը։

ԱԺ-ում եւս կրում ենք դիմակներ, միայն միկրոֆոնով խոսելիս եւ սոցիալական հեռավորությունը պահելու դեպքում ենք հանում»։

https://www.facebook.com/photo.php?fbid=10219990875135927&set=a.3796219377727&type=3