Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն իր աշխատանքները կսկսի հունվարից

Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն իր աշխատանքները կսկի հունվարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ թուրք զինվորականները գեներալի գլխավորությամբ մեկնել են Ադրբեջան, որտեղից կուղևորվեն իրենց տեղակայման վայր: