Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցը․ ինչպիսին է Հայաստանի իրավիճակը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

Հուլիսի 1-ին հրապարակվեց Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2021թ․ ամենամյա զեկույցը։

Ուրախությամբ փաստում ենք, որ երկրների դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքը բարեալվվել է, ինչը պայմանավորված է նախորդ տարվա ընթացքում թրաֆիքինգի դեմ պայքարում երկրի կառավարության կողմից ձեռնարկված առավել գործուն ջանքերով, որոնք ներառում են ավելի մեծ թվով կասկածյալների նկատմամբ քննություններ, ավելի շատ զոհերի բացահայտում, անչափահասների հարցաքննության հետ կապված պաշտպանություններ սահմանող օրենքի ընդունում և զոհերի կացարանին տրամադրվող աջակցության մեծացում։

Զեկույցը նաև մատնանշում է բարելավման կարիք ունեցող ուղղություններ, մասնավորապես՝ զոհերի նույնացումն ու աշխատանքային թրաֆիքինգը։ Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում, որի ներքո, ի թիվս այլ բաների, մենք հավելյալ ֆինանսավորում ենք ապահովում այս կարևոր խնդրի շուրջ իրազեկման և զոհերի նույնացման ու թրաֆիքինգի գործերի քննության արդյունավետության մեծացման հարցում ՀՀ պատկան մարմիններին օգնելու նպատակով։

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող գլուխը կարող եք ընթերցել այստեղ