Պարետը փոփոխություններ է կատարել բարձրաստիճան պաշտոնյաների դիմակի կրման պահանջներում

ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փոփոխություններ է կատարել դիմակի կրման պարտադիր պահանջներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սահմանվել են այն դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն ու Ամենայն հայոց կաթողիկոսը կարող են դիմակ չկրել:

Ըստ պարետի որոշման փոփոխությունների՝ դիմակ կարող են չկրել Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։

Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: