ՀՀ նախագահի աշխատակազմից մեկնաբանել են «գերթանկարժեք» «զրահապատ» մեքենա ձեռք բերելու մասին տեղեկությունը

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀՀ նախագահը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա է գնել։

«Հարգելի՛ գործընկերներ, Հանրապետության նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել, և նման մեքենայի գնման հարց ներկա պահին աշխատակազմի օրկարագում չկա»,- նշել է նա: