Ֆրանսիայի նախագահը հայերենով. Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը

Ֆրանսիայի նախագահը հայերենով. Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը
Ֆրանսիայի նախագահը հայերենով. Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը

«Նրան հրարավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը»։

Թվիթերի իր էջում հռչակավոր երգիչ Շառլ Ազնավուրի մասին նման գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հայերենով:

Մեկ այլ հայերեն գրառման մեջ Մակրոնը նշել է. «Հիմնովին Ֆրանսիացի և խորապես կապված իր հայ արմատներին, աշխարհով մեկ ճանաչված, Շարլ Ազնավուրը ուղեկցել է երեք սերունդներ իրնց երջանկության և թախծի պահերին։ Իր գլուխգործոցները, իր ձայնը, իր բացառիկ ազդեցությունը դեռ երկար տանիներ իրեն կվերապրեն»։