Կարեն Կարապետյանը համաձայնել է գալ ԱԺ և մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին. Factor.am

Factor.am – ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի՝ մայիսի 11-ին, կլինի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում։ Նա հաստատել է իր մասնակցությունը:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխաններից մեկի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չի աշխատել:

«Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,- ասել էր Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից։