ԱՀ նախագահը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, համաձայն որոշումների հաստատվել են՝

Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած  4 անդամից՝ 5-ի փոխարեն: նրանք են.

 Ռուբեն Վարդանյան՝ Արցախի Հանրապետության պետական նախարար (Խորհրդի նախագահ),

Մեսրոպ Առաքելյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,

Արման Հակոբջանյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,

Գրիգորի Մարտիրոսյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:

Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն.

Ռուբեն Վարդանյան՝ Արցախի Հանրապետության պետական նախարար (Խորհրդի նախագահ),

Հրանտ Սաֆարյան՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար,

Սուրեն Գալստյան՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,

Վահրամ Բաղդասարյան՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար,

Մեսրոպ Առաքելյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով: