ԱՆ նախարարի կոչը՝ պայմանավորված աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) իրավիճակով

«Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչ ենք անում.

Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:

Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս` խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:

Գործատուներին` ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից:

Խուսափել Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելուց` նշված երկներից ժամանած անձանց մասնակցությամբ:

Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով:

Նաև հորդորում ենք.

Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1165236696995927?xts%5B0%5D=68.ARD3lbmX2EkfwlEuwDttOEkSsh_u0K6Km7TL0ymrKZzjmjd8VTT2bS01d829e2Cy27Ltmx-MaSZWAB7iWI68hZZpwKwUHcjn_2KrvWDVyvXbFTUG_quk0qS35uyECDxEn8IopAsU8-7VPE-XLLRgeFncBJ0tiPPtUAkymVQJZ9plhCiFSKMWZNDzX_oIKU5tYp-Y5MNH7-NUjBVYFq7a0MEZnmjUlF_cn-2DbPzEwJgSrcSueOu5XQXLpVnqo6hPtkbfeuM6vWLHdekNb7zJ2STjEEhAuhP8437dTnes4ip6kE-WEzjSpNviqdag6BAkDzSij6oX3usBWNUh0mCjcA&tn=-R