Երևանում բախվել են Nissan-ն ու Volkswagen-ը. վերջինս բախվել է կայանված Mercedes-ին և գլխիվայր շրջվել՝ փակելով ճանապարհը

Այսօր` նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ֆուչիկի փողոցի թիվ 29 շենքի դիմաց բախվել են Volkswagen և Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև Volkswagen-ը, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել:

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև քաղաքացիների ու պարեկների օգնությամբ ուղղել են Volkswagen-ը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։