Երևանում ինքնասպան է եղել ՌԴ սահմանապահ զորքերի ծառայող

Երևանում ինքնասպան է եղել ՌԴ սահմանապահ զորքերի ծառայող
Երևանում ինքնասպան է եղել ՌԴ սահմանապահ զորքերի ծառայող

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Գալուստ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։

Ժամը 16։50-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացել որ «Կորեայի ձոր» շրջանցիկ թունելի ամառանոցներից մեկում տղամարդու դի կա կախված։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված ամառանոցի բնակիչ 30-ամյա Արսեն Կ․-ն է, ով ամառանոցում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Կ․-ն ծառայում էր Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում