Մաշտոցի պողոտայում «BMW X5»-ը բախվել է արգելապատնեշին և շրջվել

Նոյեմբերի 22-ին, ժամը 23։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամիլլա Մ․, ծնված 1999 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։