55-ամյա կրթօջախն ամբողջովին հարմարեցված է ներառական կրթությանը․ Պապիկյան․ տեսանյութ

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Կառավարությունն և Ասիական զարգացման բանկն ընդհանուր առմամբ 107 միլիոն ԱՄՆ դոլար են ներդրել Հայաստանում 46 դպրոց կառուցելու համար։

Այդ շարքում է Երևանի թիվ 135 դպրոցը։ Ճարտարապետական ու դիզայներական լուծումներից բացի 55-ամյա կրթօջախն ամբողջովին հարմարեցված է ներառական կրթությանը։ Ուսուցիչներն ու աշակերտները հին շենքին հրաժեշտ են տվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի դպրոցների սեյմսիկ անվտանգության բարելավման ծրագրով»։