Պայթյուն Եմենում․ զոհեր և վիրավորներ կան.Factor

epa07277077 Black smokes rise above the city as fire ignites in an oil storage tank at the main oil refinery in the southern port city of Aden, Yemen, 12 January 2019. According to reports, a massive fire engulfed an oil storage tank holding 7,000 tonnes of diesel at the main oil refinery in the southern Yemeni port city of Aden, causing a lot of damage. The impact of the fire on the whole refinery is still not known. EPA-EFE/NAJEEB ALMAHBOOBI

Եմենի հարավային Ադեն քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում ականապատ մեքենա է պայթեցվել: Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ կան:

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Ջազիրա»-ն։ Աղբյուրի տվյալներով ՝ պայթյունն ուղղված է եղել ավտոշարասյան դեմ, որում գտնվել են Ադենի տեղական իշխանության ներկայացուցիչները:

Al-Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ էլ՝ հարձակման թիրախում եղել է Ադենի վարչակազմի ղեկավարը, որը գտնվել է մեքենաներից մեկում:

Միջադեպի, ինչպես նաև զոհերի և վիրավորների թվի մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Այս մասին հայտնում է factor.am-ը: