«Ասացի՝ պատասխան ես տալու»․ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո Եսայի Քարամյանին ձերբակալել են, մեքենան՝ առգրավել. «Ազատություն»

ԱԽ քարտուղար, Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո՝ քաղաքացի Եսայի Քարամյանը հայտնվել է իրավապահների թիրախում:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Քրեական գործ է հարուցվել պաշտոնյային սպառնալու համար, Քարամյանին ձերբակալել, մեքենան առգրավել ու երեք ամիս է չեն վերադարձնում։

«Ցույց տվեցի ձեռքս, ասացի՝ հիշո՞ւմ ես սա, սրա համար պատասխան ես տալու: Ինքը սկզբում զարմացած էր, հարցրեց՝ «բա ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»։ Ասացի շատ ուղիղ, հունիսի 12-ի դեպքերի հետ կապված է այս վնասվածքը եղել», – «Ազատության» հետ զրույցում պատմում է Քարամյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում