Արթուր Վանեցյանի ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Արթուր Վանեցյանի ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ
Արթուր Վանեցյանի ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է։ Այն ունի համահայկական ընդգրկում և համահայկական նշանակություն։

Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անկոտրում կամք, մարդկային և ազգային իղձերի իրականացում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: