Այսօր կրթության միջազգային օրն է

Այսօր կրթության միջազգային օրն է, Ֆեյսբուքի իր էջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է.

«Կրթությունը լավագույն ներդրումն է, որ կարող ենք ունենալ մեր հաջողության համար:

Մենք ամեն ինչ անելու ենք, որ տարիներ հետո Հայաստանի կրթական համակարգը կարողանա ապահովել մեր երկրի տաղանդավոր անհատների լավագույն ապագան: Համակարգային բարեփոխումներ սկսել ենք տարբեր մակարդակներում`

Նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, բարձրագույն կրթություն…

Սպասվող փոփոխությունների մասին դեռ շատ ենք խոսելու, իսկ մինչ այդ օգտագործենք ամեն օր մի նոր բան սովորելու անսպառ հնարավորությունները, որ 21-րդ դարը նվիրել է մեզ»: