Երեխաներին չբաժանելու համար բոլոր հինգ երեխաների խնամքը կիրականացնի նույն հաստատությունում

Զառա Բաթոյան
Հեղինակ MediaLab

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինս փաստեց, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար:

Մարզպետը հավաստիացրեց, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի և մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում որպես սոցիալապես անապահով ընտանիք և պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել:

Ընտանիքին աջակցություն են տրամադրել նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունները:

Պարոն Չոբանյանի խոսքով ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել:

Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր հինգ երեխաների խնամքը կիրականացնի նույն հաստատությունում:

Այս պահին քննարկվում է նաև ընտանիքի հաշմանդամություն ունեցող մյուս անդամներին համապատասխան աջակցություն, այդ թվում շուրջօրյա խնամք տրամադրելու հարցը»: