Red Wings ավիաընկերության կողմից կիրականացվի Սոչի-Երևան չվերթը

Մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը՝ Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25): Այս մասին տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

«Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- նշվում է կոմիտեի հայտարարությունում։